Գիտնականները մշակում են արյան անալիզ, որը կկանխատեսի մարդու մահվան տարին

14:12   21 օգոստոսի, 2019

Գերմանիայից գիտնականները մշակում են արյան անալիզ, որը 83 տոկոս ճշգրտությամբ կկանխատեսի  առաջիկա տարիներին մարդու մահվան հավանականությունը:

Հետազոտության շրջանակում գիտնականները արյան մեջ 14 բիոմարկերներ եմ հայտնաբերել, որոնք ըստ էության ազդում են մահվան վտանգի վրա: Դրանք հիմնականում կապված են իմունային համակարգի, գլյուկոզայի մակարդակի վերահսկման, բորբոքային պրոցեսների  զարգացման հետ եւ այլն:

Կամավորների մասնակցությամբ փորձերը հաստատել են, որ տվյալ բիոմարկերները կարող է 2-16 տարիների ընթացքում 83 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել  մարդու մահը:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց մշակումը կկիրառվի բժշկությունում, մասնավորապես տարեց պացիենտների առողջության վիճակի գնահատման համար, որոնց վիրահատական միջամտություն է սպասվում: Մինչ այդ արյան նորարարական անալիզի ներդնման համար ավելի մեծ կլինիկական փորձեր են անհրաժեշտ:

Մաքս Պլանկի անվան ընկերակցության  Ծերացման կենսաբանության ինստիտուի մասնագետների հետազոտությունների արդյունքներով գիտական հոդվածը ներկայացված է Nature Communications ամսագրում:



© NEWS.am Medicine