Հետաքրքիր դեպք. վտանգավոր սակավարյունություն ունեցող 20 շաբաթական պտղին արյուն են փոխներարկել պորտալարի միջով

19:21   21 օգոստոսի, 2019

Փոքրիկ Էդվարդ Բենեմի մոտ դեռեւս ներարգանդային շրջանում կյանքին սպառնացող ծանր սակավարյունություն է զարգացել: Նրան օգնել է պորտալարի միջով դոնորական արյան փոխներարկումը:

Ամեն ինչ սկսվել է ռեզուս կոնֆլիկտից. մոր օրգանիզմում բացասական ռեզուսը հակառեզուսային հակամարմիններ է արտադրում պտղի դրական ռեզուսի էրիթրոցիտար հակագենների վրա, ինչը հանգեցնում է պտղի արյան կարմիր գնդիկների (էրիթրոցիտների) քայքայմանը: Նման դեպք է տեղի ունեցել նաեւ Էդվարդի հետ, ինչի արդյունքում նրա մոտ զարգացել է hydrops fetalis ՝ պտղի ջրգողություն: Երեխային շտապ արյուն է անհրաժեշտ եղել, եւ բժիշկները որոշել են դոնորական արյուն փոխներարկել պորտալարի միջով: Պրոցեդուրան իրականացվել է 20 շաբաթական հղիության ժամանակ; Տվյալ թերապիան Մեծ Բրիտանիայի բժշկական պատմություն մեջ ռեկորդային է դարձել: Նման վաղ շրջանում նման բուժում ոչ մի երեխա դեռ չէր ստացել:

20-35 շաբաթական հղիության ընթացքում երեխային 5 անգամ արյուն են փոխներարկել, որից հետո նա լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով:

Ծնվելու պահին տղայի մոտ թոքերի կոլապս է գրանցվել, նրան տեղափոխել են նորածինների համար վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա մի քանի շաբաթ է մնացել: Բուժումն արդյունավետ է եղել, եւ տղան ապաքինվել է: Այսօր, բժիշկների խոսքով, նրա առողջությանը գրեթե ոչինչ չի սպառնում:



© NEWS.am Medicine