Սիբիրյան խոցով նոր հիվանդներ չեն հայտնաբերվել

11:38   22 օգոստոսի, 2019

Ներկա պահին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում սիբիրյան խոցով նոր հիվանդներ չկան: Այդ մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց: Ընդհանուր առմամբ համայնքում արձանագրվել է լաբորատոր (ՊՇՌ) հաստատված 8 դեպք։

Հիվանդները ստանում են համապատասխան բուժում և ունեն լավացման դրական տեղաշարժ: Հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են։



© NEWS.am Medicine