9-ամյա տղայի տեսողությունը վատացել է սմարթֆոնի խաղերի պատճառով

19:40   22 օգոստոսի, 2019

Չինաստանի Անհոյ նահանգի Հեֆեյ քաղաքից 9-ամյա տղայի տեսողությունը վատացել է բջջային խաղերի հանդեպ մեծ հակում ունենալու պատճառով:

AsiaOne-ը հայտնում է, որ տղան, ում անունը չի հրապարակվում, ամառային արձակուրդների ժամանակ, օրական 10 ժամ սմարթֆոնով խաղացել է: Նա հորը չէր լսում եւ հենց նա շրջվում էր փախչում էր բջջային հեռախոսով հանդերձ:

Արդյունքում նրա մոտ սկսվել են աչքերի հետ կապված խնդիրներ, եւ ստիպված էին նրան բժշկի տանել: Պարզվել է, որ երեխայի մոտ առկա է շլություն, որը կարող էր զարգանալ հեռախոսի երկարատեւ օգտագործման պատճառով:

Բժիշկը խորհուրդ է տվել առաջիկա 3-6 ամիսներին զգալիորեն սահմանափակել ժամանակը, որը տղան անցկացնում է էկրանի առջեւ, իսկ եթե այդ ընթացքում իկրավիճակը դրական ուղղությամբ չփոխվի, ապա նա վիրաբուժական միջամտության կարիք կունենա:

Չնայած դրան, տղան հայտարարել է, որ չի կարող անգամ ժամանակավորապես հրաժարվել բջջային խաղերից:



© NEWS.am Medicine