Ինչու՞ եւ ինչպե՞ս են ալկոհոլային ըմպելիքները նպաստում ավելորդ քաշին

20:28   22 օգոստոսի, 2019

Ալկոհոլային ըմպելիքների օգտագործումը հանգեցնում է ավելորդ քաշին եւ պատճառը, թվում է թե, միայն այն չէ, որ այդ ըմպելիքներում ավելի շատ կալորիաներ են պարունակվում, քան կարող է թվալ առաջին հայացքից, այլեւ այն, որ օրգանիզմը տարբեր տեսակի կալորիաների այրման ժամանակ առաջնահերթություններ ունի:

Բժիշկներ Զոյա Հարկոմբը եւ Սառա Բրյուերը պատմել են, թե ինչու է ալկոհոլը նպաստում ավելորդ քաշի կուտակմանը:

Շատ մարդիկ չեն նկատում ըմպելիքների կալորիաները. նրանք չեն պատկերացնում, որ ըմպելիքները կարող են անգամ, ավելի կալորիական լինել, քան որոշ մթերքներ: Մարդը կարող է շատ ըմպելիքներ խմել, սակայն կուշտ չի զգա իրեն, փոխարենը օրգանիզմը կստանա շատ, շատ կալոիրիաներ:

Միջինում ալկոհոլային ըմպելիքների մեկ գրամում մոտ 7 կալորիա է պարունակվում եւ անգամ եթե մենք ընտրում ենք քիչ ածխաջրեր պարունակող եւ առանց շաքարի կոկտեյլներ, ապա միեւնույն է օգտագործում ենք այպես կոչված «աղբային» կալորիաներ, որոնք մեր օրգանիզմին ոչ մի սննդարար նյութ չեն տալիս:

Ավելին՝ մեր օրգանիզմը ալկոհոլը չի վերամշակում այնպես, ինչպես այլ ըմպելիքները:

Հենց այդ պատճառով, եթե սպիրտայինի հետ միասին մենք ինչ-որ այլ սնունդ ենք ընդունում, ապա մեր օրգանիզմն առաջին հերթին այրում է ալկոհոլային կալորիաները, իսկ մնացած կալորիաները թողնում է պահեստում:

Հենց այդ պատճառով էլ մենք գիրանում ենք: Ամենից հաճախ այդ կալորիաները որպես ավելորդ քաշ կուտակվում են որովայնի եւ կողերի շուրջ:

Օրինակ, եթե մենք ալկոհոլից ստացել ենք 100 կալորիա եւ նույնքան մակարոնեղենից, ապա մեր օրգանիզմն առաջին հերթին կայրի հենց ալկոհոլային կալորիաները, իսկ մակարոնից ստացվածները կմնան «հետո» եւ կվերամշակվեն որպես ճարպ:

Բացի այդ ալկոհոլը ազդում է նաեւ գլյուկագոնի՝ հորմոնի արտադրման, որը ներգրավված է շաքարի արտադրմանը եււ ճարպի այրման գործընթացներին:  Օրգանիզմն ալկոհոլը թույն է համարում եւ լյարդի համար առաջնային է դառնում դրանից ազատվելը, ինչի պատճառով այն ժամանակավորապես դանդաղեցնում է մյուս գործընթացները, այդ թվում արյան  մեջ շաքարի վերամշակումը:



© NEWS.am Medicine