Ինչպե՞ս մեծացնել կյանքի տեւողությունը. գիտնականներ

21:32   23 օգոստոսի, 2019

Գիտնականները հայտնել են վաղաժամ մահվան հավանականությունը նվազեցնելու պարզ եւ հասանելի միջոցի մասին: British Medical Journal-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ այս հարցում կարող է օգնել պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Գիտնականները վերլուծել են 8 հետազոտություն, որոնց ընդհանուր ներգրավվել էր 40-ն անց 36 հազար մարդ: Փորձարկվողները 4 խմբի են բաժանվել՝ ելնելով նրանց օրական ակտիվության մակարդակից:

Շուրջ 6 տարի նրանց կյանքին հետեւելով՝ պարզվել է, որ ֆիզիկական ակտիվության առավել բարձր մակարդակով մարդկանց շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը 73 տոկոսով նվազում է: Այն կամավորների շրջանում, որոնք փոքր-ինչ պակաս ակտիվ կյանք են վարել, հավանականությունը նվազել է 66 տոկոսով:

Գիտնականները նշում են, որ վաղաժամ մահվան հավանականությունը ավելի քան 2 անգամ մեծանում է այն պարագայում, երբ մարդը օրական 9-10 ժամ նստած վիճակում է անցկացնում: Այս դեպքում նրանք խորհուրդ են տալիս օրական 24 րոպե տրամադրել արագ քայլքով զբոսանքին կամ նույնքան ժամանակ հատկացնել միջին ինտենսիվության ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:



© NEWS.am Medicine