Բորբոքումը բուժել բորբոքման միջոցով. Գիտնականներն առաջարկել են աուտոիմունային հիվանդությունների բուժման նոր մոտեցում

22:35   23 օգոստոսի, 2019

Keenan Research Centre for Biomedical Science-ի մասնագետներն առաջարկել են աուտոիմունային հիվանդությունների, այդ թվում՝ արթրիտի բուժման նոր մոտեցում:

Medical Express-ը հայտնում է, որ այդպիսի հիվանդությունների բուժումը սովորաբար կենտրոնացած է իմունային պատասխանի ճնշման վրա, որն, ըստ էության, բերում է օրգանիզմի հյուսվածքների ախտահարման: Իսկ հիմա գիտնականներն առաջարկում են ուշադրությունը կենտրոնացնել Ter119 բորբոքային հակամարմնի վրա, որը թիրախավորված ազդում է արյան կարմիր բջիջների վրա, եւ որն արդեն գոյություն ունի իմունային թրոմբոցիտոպենիկ պուրպուրայով պացիենտների համար: Սա արյան մակարդելիության խանգարում է, որի դեպքում իմունային համակարգը քայքայում է թրոմբոցիտները: Հիվանդությունը սովորաբար բուժում են մարդու իմունոգլոբուլինի միջոցով՝ հակառեզուս RhO (D):

Ter119-ը թերապեւտիկ արդյունք է ունեցել ոչ միայն թրոմբոցիտոպենիկ պուրպուրայի մոդելի վրա, այլ նաեւ արթրիտի եւ արյան փոխներարկման հետեւանքով առաջացած բարդությունների մոդելի վրա: Սա նշանակում է, որ Ter119-ը կարող է դառնալ նոր դեղի հիմքը, վստահ են գիտնականները: Ավելին՝ այն ավելի շուտ կկարողանա գործել ամենածանր դեպքերում:



© NEWS.am Medicine