Մոտ ապագայում մալարիայից  ազատվել չի հաջողվի. ԱՀԿ

20:40   23 օգոստոսի, 2019

Մոտ ապագայում մալարիայից ազատվել չի հաջողվի: Եռամյա ուսումնասիրությունից հետո այս մասին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները:

Վիճակագրության համաձայն՝ մալարիան ամեն տարի  հիմնականում Աֆրիկայում սպանում է 435 000 մարդու: Եվ ներկայումս, ըստ փորձագետների, մարդկությունը գործիքներ չունի, որոնք կարող են մարդկությանն ազատել մահացու վիրուսից:

Ավելին՝ հնարավորություն անգամ չկա գնահատելու այդ խնդրի լուծման արժեքը:

2000-2015 թվականներին հիմնականում բարեգործական միջոցների շնորհիվ, այդ թվում նաեւ մոլորակի ամենահարուստ մարդու՝ Բիլ Գեյթսի, աշխարհում մալարիայից մահացությունը տարեկան 864 000-ից կրճատվել  է մինչեւ 429 000 մարդու:

Ցավոք, ինչպես ընդգծում են ԱՀԿ վերլուծաբանները, մալարիայի դեմ պայքարում առաջընթացը, որին հաջողվել էր հասնել, փաստացի սպառված է:

Եվ անգամ ամենալավատեսական սցենարներների դեպքում 2050-ին միեւնույն է Աֆրիկայում առնվազն մեկ միլիոն հիվանդ է արձանագրվելու: Չնայած դրան՝ հիվանդության դեմ պետք է պայքարել:

ԱՀԿ-ն վաղուց իր առջեւ խնդիր է դնում արմատախիլ անել մալարիան: Այսօր մեր մոլորակում ամեն տարի 200 մլն հիվանդ է ախտորոշվում:

Մալարիան արեւադարձային հիվանդություն է, որը տարածվում է մոծակների կողմից: Մալարիան բուժվում է, սակայն աղքատ երկրներում անհրաժեշտ միջոցառումներ չեն անցկացվում մալարիայի մոծակի դեմ պայքարի համար, իսկ առողջապահության տեղական մարմինների տնօրինությունում բավականաչափ դեղեր չկան:

Բացի այդ գիտությունն արդեն վաղուց դեղեր է ստեղծել մալարիայհի պրոֆիլակտիկայի համար, որոնք նույնպես անընդհատ չեն բավականացնում: Եթե հիվանդությունը չբուժվի, այն ծանր անեմիա կառաջացնի, որը հանգեցնում է ջղաձգումների նոպաներին, ուղեղի վնասմանը, կոմային եւ մահվան:



© NEWS.am Medicine