B խմբի վիտամինների ավելցուկը մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը. հետազոտություն

17:10   24 օգոստոսի, 2019

Նախկինում համարվում էր, որ ջրում լուծվող վիտամինները, այդ թվում С եւ В խմբի, ավելցուկի դեպքում օրգանիզմից դուրս են գալիս մեզի հետ՝ առանց առողջությանը վնասելու: Սակայն Շլեզվիգ Գոլշտեյն համալսարանական կլինիկայի Սնունդի ինստիտուտի մասնագետները պարզել են, որ ամեն ինչ այդքան պարզ չէ. հիմքեր կան կարծելու, որ В6, В9 եւ В12 վիտամինների ավելցուկը կարող է մեծացնել թոքերի քաղցկեղի զարգացման վտանգը:

Գիտնականները պարզել են, որ որքան բարձր է В12 վիտամինի մակարդակը, այնքան բարձր է թոքերի քաղցկեղի զարգացման վտանգը: Գենետիկ անալիզը նաեւ ցույց է տվել, որ գեների որոշ տարատեսակները  բարձրացնում են արյան մեջ B12-ի մակարդակը: Եվ այդ տարատեսակության կրողները ավելի հաճախ են հիվանդանում թոքերի քաղցկեղով:

Մասնագետների կարծիքով ՝ քաղցկեղի զարգացման վտանգը մեծանում է, եթե վիտամին B12-ի ամենօրյա օգտագործումը գերազանցում է 55 միկրոգրամը. ծխողների մոտ վիտամինի նման քանակության դեպքում վտանգը մեծանում է 3-4 անգամ: Միեւնույն ժամանակ, շուկայում կան բիոլոգիապես ակտիվ հավելումներ, որոնք պարունակում են մինչեւ 1000 միկրոգրամ վիտամին B12:

Գիտնականները դեռ չգիտեն, թե ինչ մեխանիզմներով են վիտամիններն ազդում քաղցկեղի զարգացման վտանգի վրա: Հնարավոր է վիտամինն ազդում է ԴՆԹ-ի վրա կամ ուղղակիորեն սնուցում է  քաղցկեղի բջիջները:



© NEWS.am Medicine