Իսպանիայում լիստերիոզը խլել է 2 մարդու կյանք

15:56   24 օգոստոսի, 2019

Իսպանիայի հարավում գրանցել են լիստերիոզի խոշոր բռնկում՝ վտանգավոր վարակիչ հիվանդություն, որն արդեն 2 կյանք է խլել: Բռնկման պատճառը սեւիլիական Magrudis ընկերության արտադրության La Mecha մակնիշի մսի ռուլետներն են:

Տեղի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Կանտաբրիա նահանգի Տորելավեգա քաղաքի հիվանդանոցում լիստերիոզի հետեւանքով մահացել է 62-ամյա տղամարդ: Դրանից կարճ ժամանակ առաջ Անդալուզիայի հիվանդանոցներից մեկում 90-ամյա կին էր մահացել՝ Իսպանիայում լիստերիոզի առաջին զոհը:

Europa Press գործակալության տեղեկություններով՝ հիվանդացածների թիվն արդեն անցել է 130-ից, չնայած ավելի վաղ հաղորդվում էր 114 դեպքի մասին: Հայտարարվել է համազգային սանիտարական տագնապ:



© NEWS.am Medicine