5 վտանգավոր հիվանդություն, որ տարածում են մոծակները

20:21   24 օգոստոսի, 2019

Շատերն են տեղյակ, որ մոծակները մալարիա են տարածում: Մալարիան, իհարկե, իսկապես ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, բայց ամենեւին ոչ միակ:

Դենգե տենդ

Դենգե տենդը վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություն է, որի հիմնական ախտանշաններն են մկանային ցավերը, ջերմությունը, ուժգին գլխացավերը, ինչպես նաեւ աչքերի հետեւում ցավային զգացողությունները: Տենդի հեմոռագիկ ձեւի դեպքում մահվան ելքը կազմում է մոտ 50 տոկոս:

Դեղին տենդ

Դեղին տենդը սուր վիրուսային հիվանդություն է, որի հիմնական ախտանշաններից են ջերմությունը, գլխացավերը, մկանային ցավերը, դեղնությունը, սրտխառնոցը, հոգնածությունը եւ փսխումը: Դեղին տենդն ամեն տարի ախտահարում է աշխարհում մոտ 200 հազար մարդու, որոնցից 30 հազարը մահանում է:

Զիկա

Զիկան համեմատաբար վերջերս ի հայտ եկած վիրուսային ինֆեկցիա է, որը հանդիպում է արեւադարձային եւ մերձարեւադարձային տարածաշրջաններում: Վիրուսը հատուկ վտանգ է ներկայացնում դեռեւս չծնված երեխաներին, քանի որ ազդում է նրանց ներարգանդային զարգացման վրա՝ նրանց մոտ առաջացնելով միկրոցեֆալիա կամ գլխի եւ ուղեղի չափերի փոքրացում:

Չիկունգունյա

Սա վիրուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է ջերմությամբ, ցանով, սրտխառնոցով, հոգնածությամբ եւ ինքնազգացողության ընդհանուր վատթարացմամբ: Այս հիվանդության դեմ դեղեր եւ պատվաստանյութ առայժմ չկան, իսկ բուժումն ուղղված է ցավային զգացողությունների վերացմանը եւ ընդհանուր վիճակի թեթեւացմանը: 1000 պացիենտից գրեթե մեկը մահանում է:

Մալարիա

Մալարիան հաճախ դրսեւորվում է այնպիսի ախտանշաններով, ինչպես ջերմությունը, գիտակցության խանգարումը, շնչառական երկսթրեսը, անեմիայի նշանները: Մալարիան մինչ օրս ահռելի թվով մարդկանց կյանք է խլում, հատկապես  աշխարհի ամենաաղքատ երկրներում:



© NEWS.am Medicine