Տապակած սնունդը կարող է հանգեցնել աղիքների քաղցկեղի զարգացման. գիտնականներ

14:15   27 օգոստոսի, 2019

Տապակած սնունդը մեծացնում է աղիքների քաղցկեղի զարգացման վտանգը եւ Մասաչուսեթսի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը հաստատել է դա:

Կրծողների վրա անցկացված փորձի ընթացքում գիտնականները մտադրվել են պարզել՝ ինչպես են բուսական յուղով տապակված մթերքները ազդում աղիքների բորբոքային հիվանդությունների եւ հաստ աղիքի քաղցկեղի վրա:

Պարզվել է, էր տապակած սննդի օգտագործումը նպաստում է բակտերիաների կենսագործունեության թունավոր նյութերի հայտնվելուն արյան մեջ, ինչպես նաեւ ուժեղացնում է հաստ աղիքում բորբոքումը եւ նպաստում ուռուցքների աճին:

Եթե փորձի ժամանակ կրծողներին կերակրել են յուղով տապակված սնունդով եւ կենդանիների մոտ արդեն եղել են նորագոյացություններ, դրանց չափը կարճ ժամանակում կրկնակի մեծացել է:

Ընդհանուր առմամբ, տապակած սնունդը, ներառյալ արագ սնունդը, մեծացնում են աղիքային հիվանդությունների զարգացման վտանգը եւ քաղցկեղի ագրեսիվ ձեւի վերածվելուն:

Գիտնականների խոսքով՝ առանձնակի վտանգված են մարդիկ, որոնք հակված են ղիքների բորբոքային հիվանդություններին: Մասնագետները նրանց խորհուրդ են տալիս շտապ վերանայել իրենց սննդակարգը եւ դրանից բացառել ցանկացած տապակած եւ արագ սնունդ:



© NEWS.am Medicine