Գիտնականները ներկայացրել եմ անոթներից թրոմբների հեռացման նոր միջոց

16:45   30 օգոստոսի, 2019

Massachusetts Institute of Technology-ի ամերկացի գիտնականները ստեղծել են «ռոբոտ», որը նման է թելի եւ կառավարվում է մագնիսների օգնությամբ, որը կարող է թափանցել գլխուղեղի անոթների նեղ տարածք եւ հեռացնել թրոմբները։ Այս մասին ասվում է Science Robotics գիտական ամսագրում։

Ինչպես գրում է Xinhua-ն, այսօր պացիենտի ուղեղում ազդրի հոդի միջով  թրոմբը հեռացնելու համար մտցվում է հատուկ բարակ թել։ Պրոցեսին հետեւելու համար բժիշկներն օգտագործում են հետազոտության ռենտգենաբանական մեթոդները։ Ստացվում է, որ այդ վիրահատության համար պացիենտը ենթարկվում է ճառագայթման, իսկ վիրաբույժը պետք է երկար ժամանակ սովորի այդ տեխնիկան։ Ճկուն ռոբոտը, որը ստեղծել են գիտնականները, հեշտացնում է խնդիրը։ Այն պատրաստված է նիկել-տիտանային համաձուլվածքից, իսկ միջուկը պատված է մագինսի մասնիկներով ռետինե մածուկով։  Ռոբոտը պատված է լպրծուն հիդրոգելով։ Դրսից մագնիսով կառավարվող ռոբոտը հեշտությամբ թափանցում է անոթներ եւ կարող է, օրինակ, հասցնել թրոմբը քայքայող դեղը։

Ռոբոտն արդեն հաջողությամբ թեստավորվել է ուղեղի հիմնական արյունատար անոթների բնական մեծությամբ պատճենների վրա։ Ի դեպ, մագնիսե միջուկը կարելի է փոխարինել օպտիկական մանրաթելով, եւ դա թույլ կտա ակտիվացնել համակարգը լազերի օգնությամբ։



© NEWS.am Medicine