Գիտնականները կապ են հայտնաբերել ֆասթ ֆուդի եւ դեռահասների շրջանում դեպրեսիայի միջեւ

09:47   31 օգոստոսի, 2019

Ալաբամայի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել ֆասթ ֆուդի եւ դեռահասների շրջանում դեպրեսիայի միջեւ:

Մի քանի տասնյակ դեռահասների մեզի բաղադրությունը անալիզի ենթարկելով՝ մասնագետները դրա մեջ հայտնաբերել են նատրիումի մեծ եւ կալիումի փոքր պարունակություն: Նման բաղադրությունը ցույց էր տալիս սննդակարգում վերամշակված սննդի առատությունը, թարմ մրգերի եւ բաջարեղենի պակասը:

Գիտնականները նաեւ ուշադրություն են դարձրել, որ մեզի այդպիսի բաղադրություն ունեցող դեռահասների շրջանում ավելի հաճախ են ի հայտ եկել դեպրեսիայի նշաններ, ինչը կարող է մատնանշել մարդու սննդակարգի եւ հոգեկան վիճակի միջեւ կապը: Մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ուտել կալիումով հարուստ մթերքներ, այդ թվում՝ քաղցր կարտոֆիլ, սպանախ, լոլիկ, բանան, նարինջ եւ ավոկադո:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դեպրեսիան ամենատարածված հոգեկան խանգարումներից մեկն է: Դեպրեսիայով է տառապում աշխարհում ավելի քան 300 մլն մարդ: Դեպրեսիայի հիմնական ախտանշաններն են վատ տրամադրությունը եւ բավական երկար ժամանակահատվածում կյանքից հաճույք ստանալու ունակության կորուստը:



© NEWS.am Medicine