Հոգեբանները նշել են սելֆիի հակման բացասական կողմի մասին

22:24   30 օգոստոսի, 2019

Այսպես կոչված սելֆիամոլությունը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր հեղինակության վրա։ Վաշինգտոնի նահանգի համալսարանի (ԱՄՆ) հոգեբանների անցկացրած հետազոտության համաձայն՝ մարդիկ հակված են անվստահությամբ վերաբերվելու նրանց, ովքեր սիրում են շատ սելֆիներ տեղադրել սոցցանցերում։

Փորձին ներգրավվել է 149 ուսանող, որոնց բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբի մեջ մտել է 30 մարդ, որոնք պետք է թերթիկ լրացնեին եւ գնահատեին իրենց անձնական հատկանիշները։ Մյուս 119 փորձարկվողներին, որոնք անձամբ ծանոթ չեն եղել նրանց, տրվել է առաջադրանք՝ կազմել տպավորություն նրանց մասին, ելնելով նրանց Instagram-ի էջերից։

Պարզվել է, որ սելֆիի սիրահարները հիմնականում ընկալվում են բացասական իմաստով. նրանց համարել են առանձնապես ոչ հմայիչ, անհաջողակ, միայնակ, անհետաքրքիր եւ բավական կասկածելի։

Հակառակ կարծիք է ստեղծվել նրանց մասին, ովքեր լուսանկարներ են տեղադրել այլ մարդկանց հետ միասին։ Նրանք ընկալվել են հիմնականում դրական առումով. համակրելի են, ինքնավստահ, մարդամոտ եւ հետաքրքիր։ Բացի այդ, խմբակային լուսանկարների սիրահարները ստեղծել են այնպիսի մարդկանց տպավորություն, ովքեր ապրում են ավելի հետաքրքիր կյանքով եւ շատ ընկերներ ունեն։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Research in Personality ամսագրում։



© NEWS.am Medicine