Բժիշկները փրկել են նորածին աղջկան՝ նրա գլուխը սառցաջրով դույլի մեջ սուզելով (ֆոտո)

10:37   4 սեպտեմբերի, 2019

Բժիշկները փրկել են նորածին Հոլլի Հաթչինսոնին՝ նրա գլուխը սառցաջրով դույլի մեջ սուզելով, փոխանցում է PA-ն:

Հոլլին ծնվել է դեկտեմբերի 19-ին եւ Ծննդյան տոներին վարակվել է մենինգիտի վիրուսով: Ամանորի շեմին նրա մայրը, որը մանկուբուժության բուժքույր է, նկատել է, որ իր երեխայի վիճակը վատթարացել է, եւ նրան տեղափոխել է Sunderland Royal Hospital:

Աղջկա վիճակն անչափ ծանր էր, իսկ զարկերակը հասել էր րոպեում 320 զարկի, ինչն առաջացել էր սրտում ինֆեկցիայի պատճառով: Բժիշկները փորձել են կայունացնել սրտի ռիթմը՝ փոքրիկի գլուխը 5 վայրկյանով սուզելով սառցաջրով դույլի մեջ: Շոկային մեթոդով նրա սիրտը կարգավորելու մի քանի փորձերը անհաջող են եղել, եւ որոշվել է երեխային տեղափոխել Freeman Hospital, որտեղ նրան ինտուբացիա է կատարվել:

Ամանորից 10 րոպե առաջ բժիշկները հայտնել են, որ աղջկա զարկերակը վերականգնվել է, իսկ վիճակը կայունացել: Բժիշկների խոսքով՝ եթե ծնողները նրան 20 րոպե ուշ բերեին հիվանդանոց, նրան չէր հաջողվի փրկել:

48 ժամ հետո երեխային հիվանդանոցից դուրս են գրել:



© NEWS.am Medicine