Շվեդ գիտնականները հագուստ են մշակել, որը խուլերին եւ կույրերին կօգնի շփվել արտաքին աշխարհի հետ

23:49   4 սեպտեմբերի, 2019

Շվեդ գիտնականները հագուստ են մշակել, որի միջոցով կույր եւ խուլ մարդիկ կարող են շփվել արտաքին աշխարհի հետ: Մշակումն իրենից ներկայացնում է բաճկոնակ, որի հետեւի մասում բջիջներ են թրթռում, հայտնում է «Մեդպուլսը»:

Մարդկանցից շատերի համար շոշափողական լեզուն նախատեսում է փոխանցվող տեղեկությունների «գրառում» ձեռքի վրա, բայց նոր հագուստը թույլ է տալիս տեղեկությունները փոխանցել մեջքով շփման միջոցով: Նախագծի հեղինակներից մեկի խոսքով՝  մարդիկ, որոնք չեն տեսնում եւ չեն լսում, հաղորդակցման այլ ձեւի կարիք ունեն, այս պատճառով գիտնականներն աշխատում են հպմամբ:

Մշակումը, սակայն, դեռեւս մինչեւ վերջ չի ավարտվել: Գիտնականները նախատեսում են հագուստին միացնել խցիկ:

Խցիկը եւ համակարգիչն ամեն ինչ կճանաչեն, ինչը տեղի է ունենում սենյակում եւ տեղեկությունը կուղարկեն տվյալների բազային, որից էլ հագուստի հաղորդիչներ ազդանշաններ կստացվեն: Մարդն այսպես կկարողանա իմանալ, թե ինչ է կատարվում սենյակում:

Մասնավորապես՝ նա կարող է պարզել, թե որտեղ է դրված սուրճի գավաթը:



© NEWS.am Medicine