ԱՄՆ-ում բժիշկները նորածնի ծնվելուց անմիջապես հետո կտրել են նրա վզին առաջացած 13-սանտիմետրանոց կիստան

16:21   4 սեպտեմբերի, 2019

ԱՄՆ-ում բժիշկները նորածնի ծնվելուց անմիջապես հետո կտրել են նրա վզին առաջացած մեծ կիստոզային հիգրոման:

Երբ Բելլա-Ռոուզ Բուրեսը ծնվել է, 40 բժշկից կազմված խումբը ստիպված էր արագ գործել եւ վիրաբուժական ճանապարհով հեռացնել աղջկա վզի կիստան, որն այդ պահին  հասել էր 13 սմ-ի՝ դա նրա գլխից  2 անգամ ավելի մեծ էր: USA.one-ը հայտնում է, որ բժիշկներն ապշահար էին եւ Բելլային «հրաշք» են անվանել, երբ նա վիրահատությունից հետո փաստացի վերականգնվել է:

Բելլան հիմա լիակատար առողջացման ճանապարհին է, սպասվում է, որ նա իր 5 եղբայրներին ու քույրերին կմիանա հոկտեմբերին: Ծնողները պնդում են, որ իրենց կապն այս դեպքի պատճառով ավելի է ամրացել, եւ իրենք անհամբերությամբ են սպասում տեսնելու համար, թե Բելլան «ինչպես է մեծանում եւ նորմալ կյանք վարում»:

Johns Hopkins Medicine-ի տեղեկություններով՝ կիստոզային հիգրոման կամ լիմֆանգիոման ավշային համակարգի բնածին արատ է, որն առավել հաճախ հանդիպում է գլխի եւ վզի շրջանում:



© NEWS.am Medicine