Գազավորված ըմպելիքներ խմող մարդիկ մարսողության խանգարումներից մահանալու ռիսկի են ենթարկվում. հետազոտություն

23:48   5 սեպտեմբերի, 2019

Օրական ավելի քան 470 մլ քաղցր ոչ ալկոհոլային ըմպելիքներ խմող մարդիկ մարսողության խանգարումներից մահանալու ռիսկի են ենթարկվում: Հետազոտության արդյունքները մեջբերում է JAMA Internal Medicine ամսագիրը:

Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ մարդիկ, որոնք դիետիկ գազավորված ըմպելիքներ են խմում, սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկի են ենթարկվում:

Փորձագետները նշում են, որ գազավորված ըմպելիքները մահվան պատճառ չեն համարվում: Հետազոտողներն ասում են, որ հնարավոր չէ սահմանել առողջական խնդիրների գլխավոր գործոնը, այսինքն՝ կոնկրետ արհեստական քաղցրացուցիչը, ըմպելիքի տեսակը, ճարպակալումը կամ առողջական այլ խնդիր: 



© NEWS.am Medicine