Մթերքները բուսայուղով տապակելը վտանգավոր է. գիտնականներ

15:41   7 սեպտեմբերի, 2019

Մթերքները բուսայուղով տապակելը կարող է չափազանց վտանգավոր լինել. բարձր ջերմաստիճանի դեպքում այդ յուղերից օրգանիզմի համար թունավոր նյութեր են արտադրվում: Այս մասին զգուշացնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բուսայուղի տաքացումը հանգեցնում է ալդեհիդների (նյութեր, որոնք մեծացնում են քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների եւ դեմենցիայի առաջացման ռիկսը) կոնցենտրացիայի աճին: Հետազոտողները օրինակ են բերում բրիտանական խոհանոցի դասական Fish and Chips ուտեստը՝ տապակած ձուկ կարտոֆիլով:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ուտեստում թունավոր նյութերի պարունակությունը միջինում 100-200 անգամ գերազանցում է ԱՀԿ-ի սահմանած օրական անվտանգ չափաբաժինը: Ընդ որում, կարագով եւ խոզի ճարպով տապակումը հանգեցնում է ավելի քիչ քանակությամբ ալդեհիդների արտադրմանը:

Չնայած դրան՝ ոչ բոլոր բուսայուղերն են նույն ազդեցությունն ունենում: Պարզվել է, որ ձիթայուղով տապակելը եւս բարձրացնում է ալդեհիդների մակարդակը:  



© NEWS.am Medicine