Իսպանիան մտադիր է արգելել ասեղնաբուժությունն ու հոմեոպաթիան

14:15   7 սեպտեմբերի, 2019

Իսպանիան մտադիր է երկրում արգելել այլընտրանքային բժշկությունը, այդ թվում ասեղնաբուժությունն ու հոմեոպաթիան, հաղորդում է The Local-ը:

Գիտության եւ առողջապահության նախարարները կառավարությունում զեկույց են ներկայացրել, որում ասվում է առողջության համար այլընտրանքային բժշկության վնասի մասին: Պատգամավորների խոսքով՝ շատերը մինչ այժմ հավատում են նման բուժման արդյունավետությունը՝ չնայած գիտական հերքումներին:

2016թ. անցկացված հարցման համաձայն՝ բնակիչների 59,8%-ը կարծում է, որ ասեղնաբուժությունը թերապեւտիկ հատկություն ունի, իսկ 52,7%-ը վստահ է հոմեոպաթիկ դեղամիջոցների արդյունավետության մեջ:



© NEWS.am Medicine