Մաստակը կօգնի ավելի արագ վերականգնվել վիրահատությունից հետո. հետազոտություն

13:12   9 սեպտեմբերի, 2019

Մաստակը կօգնի ավելի արագ վերականգնվել խոռոչային վիրահատություններից հետո, պարզել են Santa Barbara Cottage Hospital-ի գիտնականները, որոնք հետազոտել են  հաստ աղիի մի հատվածի հեռացման վիրահատության ենթարկված 34 պացիենտի։

Ծամոնը, գիտնականների խոսքով, արագացնում է աղեհամակարգի գործառույթի վերականգնումը եւ կրճատում հետվիրահատական շրջանը։ Բանն այն է, որ ցանկացած խոռոչային վիրահատության ժամանակ խախտվում է աղեհամակարգի կծկողականությունը, այն կորցնում է իր նախկին ակտիվությունը, իսկ երբեմն էլ լրիվ կանգ է առնում։ Մեծանում է նաեւ վարակների առաջացման ռիսկը։

Հետազոտության ընթացքում պացիենտների կեսը վիրահատությունից հետո օրը երեք անգամ առանց շաքարի մաստակ է ծամել, իսկ կեսը՝ ոչ։ Արդյունքներն ամփոփելիս պարզվել է, որ, նրանց մոտ, ովքեր ծամոն են ծամել, աղեհամակարգի գործառույթն ավելի արագ է վերականգնվել եւ ավելի շուտ է վերականգնվել նորմալ կղելը։

Նրանք, ովքեր մաստակ են ծամել, ավելի քիչ ժամանակ են մնացել հիվանդանոցում վիրահատությունից հետո։  Եթե միջինը հիվանդանոցում մնալու ժամանակը նման պացիենտների համար կազմել է 6-8 օր, մաստակ օգտագործած պացիենտների համար այդ ժամանակը կրճատվել է՝ հասնելով 3-4 օրվա։



© NEWS.am Medicine