Հայաստանում անպտղությամբ նվազագույնը 20 հազար զույգ կա. մասնագետ

16:05   9 սեպտեմբերի, 2019

Այսօրվա դրությամբ Հայաստանում առաջնային անպտղությամբ նվազագույնը 20 հազար զույգ կա. նրանք այն զույգերն են, որոնց երբեք չի հաջողվել երեխա բեղմնավորել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանության վարչության պետ Գայանե Ավագյանը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում անպտղությամբ է տառապում զույգերի 14,8 տոկոսը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝  եթե երկրում անպտղության տարածումը կազմում է 15 տոկոս եւ ավելի, դա կարելի է համարձակորեն անվանել վերարտադրողական ճգնաժամ, որի դեպքում անհրաժեշտ է ընդունել լուրջ միջոցառումներ՝ ծնելիության անկումը կանխելու համար:

Առավել շատ անպտուղ զույգեր կան Երեւանում, սակայն, մասնագետի խոսքով, այս հարցում դերակատարում ունի նաեւ մեծ հայտնաբերվելիությունը. երեւանցիներն անպտղության խնդիրներով ավելի հաճախ են դիմում բժշկին, քան մարզերի բնակիչները:

Անպտղության խնդիրն անչափ արդիական է նաեւ գեղարքունիքում եւ Լոռիում, իսկ Սյունիքում ավելի պակաս, քան մյուս մարզերի մեծ մասում:

Մասնագետը հույս ունի, որ անպտղության անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժման նոր ծրագիրը կօգնի երկրում իրավիճակը գոնե ինչ-որ կերպ բարելավել եւ կնպաստի մոտ 130-140 երեկայի ծնվելուն: Նախատեսվում է ծրագրի շրջանակում հետազոտել 100 զույգի, անցկացնել 100 ինսեմինացիա եւ մոտ 90 ԱՄԲ:



© NEWS.am Medicine