Մտավոր ունակությունների վատթարացումը կապում են հիպերտոնիայի հետ

14:05   11 սեպտեմբերի, 2019

Զարկերակային հիպերտոնիան կարող է բացասաբար ազդել տարեցների մտավոր ունակությունների վրա: Այդուհանդերձ, Կոլումբիայի համալսարանի գիտնականները հստակեցնում են, որ պատշաճ բուժման դեպքում կոգնիտիվ հնարավորությունները կարող են պահպանվել նորմալ մակարդակում, հայտնում է IBT Times պարբերականը՝ վկայակոչելով Ամերիկյան սրտաբանական ասոցիացիային:

Գիտնականները վերլուծել են 11 հազար մարդու մասին տվյալները, որոնք տրամադրել է տարեցների մասին վիճակագրական տվյալներ հավաքող չինական ծրագիրը: Տեղեկությունները ներառել են տարիքը, սեռը, նշանակված բուժումը եւ կրթությունը:  Բժիշկները չափել են ճնշումը եւ պացիենտներին խնդրել լուծել տարբեր խնդիրներ՝ նրանց մտավոր ունակությունները որոշելու համար: Գիտնականներն այս տվյալները գրանցել են 4 տարի:

Թոստերի արդյունքները ցույց են տվել, որ տարիքին զուգահեռ փորձի մասնակիցներն ավելի ու ավելի վատ են լուծել թեստի խնդիրները: Ընդ որում՝ խնդիրները բոլորից ավելի վատ են հաղթահարել բուժման կուրս չանցած արյան բարձր ճնշմամբ մարդիկ: Միեւնույն ժամանակ, բժշկական օգնություն ստացած հիպերտոնիայով պացիենտները խնդիրներն ամենեւին վատ չեն հաղթահարել, քան վերահսկող խմբի իրենց առողջ համաքաղաքացիները: 

2017 թվականին աշխարհում ավելի քան 1 մլրդ մարդ տառապել է արյան բարձր ճնշմամբ:



© NEWS.am Medicine