Բժիշկները տղամարդու որովայնից 5 կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել

16:28   12 սեպտեմբերի, 2019

Թաիլանդում բժիշկները 52-ամյա տղամարդու որովայնից 5 կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել։

Պացիենտը, ինչպես պատմում է The Mirror-ը, դիմել է թերապեւտին որովայնի սուր ցավի պատճառով։ Համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ նրա որովայնում հայտնաբերվել է 5 կիլոգրամանոց նորագոյացություն։

Բժիշկներն անհանգստանում էին, որ ուռուցքը կարող է խանգարել պացիենտի ներքին օրգանների աշխատանքին, այդ թվում՝ լյարդի եւ մարսողական համակարգի, ուստի պացիենտին անհապաղ վիրահատեցին։ Վիրահատությունը տեւեց 90 րոպե եւ բավական բարդ էր. ուռուցքը սերտաճել էր լյարդի, բարակ աղիի եւ ստամոքսի հետ, եւ վիրաբույժները պետք է շատ զգույշ գործեին, որպեսզի չվնասեին պացիենտի ներքին օրգանները։ Բժիշկները նաեւ զգուշանում էին, որ տղամարդու զգացողությունը չվատանա արյան կորստի կամ հանկարծակի շոկի պատճառով։

Բայց ամեն բան լավ անցավ, եւ վիրաբույժներին հաջողվեց կտրել ուռուցքը, որի լայնությունը 35 սանտիմետր էր, իսկ երկարությունը՝ 32։ Նորագոյացության քաշը 5,4 կիլոգրամ էր։

Մասնագետները կարծում են, որ ուռուցքը բարորակ է, բայց այն կուղարկեն հետազոտման, որպեսզի համոզվեն, որ այն միանշանակ չարորակ չէ։



© NEWS.am Medicine