Աղջիկը մաշկի քաղցկեղով է հիվանդացել սիրեցյալի տված հաբերի պատճառով

15:20   12 սեպտեմբերի, 2019

Մեծ Բրիտանիայից սրտաբան 55-ամյա Դեւիդ Հիլդիկ-Սմիթին մեղադրում են բժշկական էթիկայի խախտման եւ իր սիրեցյալի առողջությանը վնաս հասցնելու մեջ: Զուգընկերուհուն նրա տված քնաբերի պատճառով կինը քնել է արեւի տակ, ինչը հարուցել է մաշկի քաղցկեղի զարգացում:

Daily Mail-ը հայտնում է, որ Դեւիդի սիրեցյալը 2004 թվականից ընդունում էր դիազեպամ եւ զոպիկլոն քնաբեր միջոցները: Սրտաբանը նրան խորհուրդ է տվել չափաքանակը մեծացնել եւ հավելել է եւս մեկ հզոր ներգործող դեղ՝ զոլպիդեմ: Կնոջ խոսքով՝ նա մի անգամ նշանակել է միանգամից 84 հաբ, չնայած ինքն այդ ժամանակ հակադեպրեսանտներ էր ընդունում:

Երկարատեւ անդրատլանտյան թռիչքից հետո կինն անքնությամբ էր տառապում: Սիրեցյալի խորհրդով նա ընդունել է դիազեպամ եւ լողափում մի քանի ժամ քնել է: Մինչ նա քնած էր, նրա մեջքը կարմրել է եւ ծածկվել բշտիկներով:

Ավելի ուշ նրա մոտ մելանոմա է ախտորոշվել, եւ մաշկաբանն ասել է, որ հիվանդության ամենահավանական պատճառը ուժեղ արեւային այրվածքներն էին:

Հիմա Մանչեսթերի բժշկական տրիբունալը քննում է բժշկի կողմից բժշկական էթիկայի խախտման մասին գործը: Կինը ցուցմունք է տվել, որ բժիշկը պարբերաբար դեղեր է նշանակել մասնավոր կլինիկայի դեղատոմսերի ձեւաթղթերի վրա, որտեղ աշխատել է, չնայած ինքը պաշտոնապես նրա պացիենտը չէր:



© NEWS.am Medicine