Ծխելը նվազեցնում է օնկոպացիենտների ապաքինման հնարավորությունները

21:25   12 սեպտեմբերի, 2019

Ծխելը քաղցկեղի բազմաթիվ տեսակների առաջացման առաջնային պատճառներից է, եւ այն նվազեցնում է արդեն հիվանդացածների ապաքինման հնարավորությունները։ Թոքերի քաղցկեղի ուսումնասիրման միջազգային ասոցիացիան ընդունել է Հռչակագիր, որում բժիշկներին կոչ է անում պարզել, թե արդյոք ծխում են նրանց՝ թոքերի քաղցկեղ ունեցող պացիենտները, եւ եթե այո, անպայման նրանց  խորհուրդ տալ որքան հնարավոր է շուտ հրաժարվել այդ սովորությունից։

Ինչպես նշված է Հռչակագրում, օնկոպացիենտների մոտ, որոնք շարունակում են ծխել ախտորոշումից հետո, ավելի բարձր է ընդհանուր մահացության, քաղցկեղից մահացության մակարդակը, ինչպես նաեւ երկրորդ առաջնային քաղցկեղի առաջացման ռիսկը։ Բացի այդ, նրանց մոտ զգալիորեն ավելանում է քաղցկեղի բուժման թունավորությունը։ Ծխելն էապես բարձրացնում է քաղցկեղի բուժման արժեքը։

Իսկ ծխելը թողնելը, ըստ մասնագետների, հանգեցնում է բուժման արդյունքների բարելավման։ Սակայն խնդիրն այն է, որ ծխողները չեն շտապում թողնել ծխելը. մարդկանց մեծ մասը, որոնք ախտորոշման պահին ծխել են, պահում են այդ սովորությունը նաեւ բուժման ժամանակ։

Հռչակագրում տրվում են մի շարք խորհուրդներ.

Հեռանկարային կլինիկական հետազոտությունների անցկացման ժամանակ անպայման պետք է նշվի մասնակիցների ծխելու վիճակը (ինչպես հետազոտության սկզբում, այնպես էլ  ընթացքում)։



© NEWS.am Medicine