Ի՞նչ վտանգներ ունի վեգանների սննդակարգն ու ինչպե՞ս դրանք կրճատել

11:28   15 սեպտեմբերի, 2019

Վեգանների եւ բուսակերների սննդակարգը նվազեցնում է սրտանօթային հիվանդությունների առաջացման ռիսկը, սակայն բարձրացնում է ինսուլտի հավանականությունը, ինչը վերջերս պարզել են գիտնականները։

Ինչպես հաղորդում է BBC-ն, սնվելու եւ օնկոլոգիայի միջու կապն ուսումնասիրող Եվրոպական ծրագրի եւ Օքսֆորդի համալսարանի իրականացրած մասշտաբային հետազոտության ընթացքում, որը տեւել էր 18 ամիս, գիտնականները հետեւել են 48 000 մարդու կենսակերպին եւ դիետային։ Հազար մարդու կտրվածքով գրանցվել է տասը դեպքով ավելի պակաս սրտանօթային համակարգի հիվանդություններ, քան մսակերների շրջանում, որոնց մոտ գրանցվել է երեքով պակաս ինսուլտի դեպք։

1993-2003 թվականների ընթացքում հետազոտության մեջ ներգրավված մասնակիցների կեսն օգտագործել է միս, շուրջ 16 000 մարդ վեգան էր կամ բուսակեր, եւ 7500 մարդու սննդակարգում կար նաեւ ձուկ. այդ մարդիկ համարվում են պեսկո բուսակերներ։

Կամավորներին խնդրել էին պատմել սննդում իրենց նախասիրությունների մասին հետազոտության սկզբում, այնուհետեւ նաեւ 2010 թվականին։ Հաշվի են առնվել նաեւ հիվանդությունների պատմությունը, ծխելու հակումը եւ ֆիզիկական ակտիվությունը։

Ընդհանուր առմամբ գրանցվել էր սրտանօթային հիվանությունների 2820 եւ ինսուլտի 1072 դեպք, այդ թվում՝ հեմոռագիկ ինսուլտի 300 դեպք։

Պեսկո բուսակերների շրջանում սրտանօթային հիվանդությունների զարգացման ռիսկը 13 տոկոսով պակաս էր, քան մսակերների շրջանում, իսկ վեգանների եւ բուսակերների մոտ 22 տոկոսով էր պակաս։

Սակայն միայն բուսական սնունդ օգտագործող մարդկանց մոտ ինսուլտի ռիսկը 20 տոկոսով բարձր էր։ Հետազոտողները հակված եմ կարծել, որ դա կարող է կապված լինել В12 վիտամինի ցածր մակարդակի հետ։ Սակայն նրանք նշում են, որ վերջնական եզրակացությունների համար անհրաժեշտ են նոր հետազոտություններ։

Չի բացառվում, որ դա կապված է ոչ թե մսից հրաժարված մարդկանց սննդակարգի, այլ նրանք ամենօրյա սովորությունների հետ։

Բրիտանական դիետիկ ասոցիացիայի ներկայացուցիչ Ֆրենքի Ֆիլիպսն այդպես չի կարծում, քանի որ հետազոտությունը հիմնված էր դիտարկման մեթոդի, ոչ թե ուղղակի ուսումնասիրության վրա։

«Նրանք դիտարկել են այն, թե ինչ են ուտում մարդիկ, եւ դա տեւել է մի քանի տարի, այդ իսկ պատճառով այդտեղ խոսքը վերաբերում է ավելի շուտ կորելացիային, ոչ թե պատճառահետեւանքային կապին»,-բացատրում է նա։ «Հիմնական ուղերձը կայանում է նրանում, որ ավելի օգտակար է հետեւել մանրամասնորեն մտածված եւ որոշված դիետային եեւ հնարավորինս բազմազան սնունդ օգտագործել»,-հավելել է փորձագետը։

Ֆրենքի Ֆիլիպսի խոսքով՝ չի կարելի պնդել, որ մսակերների սննդակարգն ավելի բազմազան է, քանի որ նրանք ամեն օր օգտագործում են միս եւ կարտոֆիլ ընթրիքին՝ հրաժարվելով բանջարեղենից եւ կանաչիներից:

Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը խորհուրդ է տալիս սննդի տարբեր համադրումներ՝ անկախ մարդու նախասիրություններից.

Սակայն որոշ վեգաններին եւ բուսակերներին, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ավելացնել իրենց սննդակարգում որոշակի սննդարար նյութեր:



© NEWS.am Medicine