Արտամարմնային բեղմնավորումից հետո ամուսիններն այլ ցեղի երեխա են ունեցել

11:54   13 սեպտեմբերի, 2019

Նախկին ամուսիններն ամերիկյան Նյու Ջերսի նահանգից դատի են տվել վերարտադրողական կլինիկային այն պատճառով, որ արտամարմնային բեղմնավորումից հետո նրանք երեխա են ունեցել այլ տղամարդուց, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NBC New York-ին։

Քրիստինա Քեդերիչը եւ Դրյու Վասիլեւսկին նկատել են, որ մեծացնում են ո՛չ իրենց դստերն այն բանից հետո, երբ երեխայի մոտ սկսել են հայտնվել ասիացիներին բնորոշ գծեր, ընդ որում՝ աղջկա հայրն ու մայրը եվրոպոիդ էին։

ԴՆԹ ստուգումը հաստատել է, որ Դրյու Վասիլեւսկին իսկապես աղջկա կենսաբանական հայրը չէ։ Վերարտադրողական կլինիկայի բժիշկների սխալն ընտանիքում անհաշտության պատճառ է դարձել, որը հետագայում հանգեցրել է դրա փլուզման։

Նախկին ամուսինները հաստատում են, որ մոտ 500 հազար դոլար են ծախսել վերարտադրողների ծառայությունների վրա։



© NEWS.am Medicine