Ալերգենային յուրահատուկ իմունոթերապիան կարող է նվազեցնել ասթմայի զարգացման հավանականությունը

18:22   13 սեպտեմբերի, 2019

Ալերգենային յուրահատուկ իմունոթերապիան (AIT) կարող է նվազեցնել ասթմայի զարգացման հավանականությունը, հատկապես երիտասարդ պացիենտների շրջանում, հայտնում է Medical Press-ը:

Դրեզդենի Յոհեն Շմիտի տեխնիկական համալսարանի գիտնականներն ասթմայի զարգացման վրա AIT-ի ազդեցության ուսումնասիրման համար օգտագործել են գերմանական բժշկական ապահովագրության (2005–2014 թվականներ) տվյալները:

Գիտնականները հետազոտել են ասթմայով 39 167 մարդու(14 տարեկանից ≥): Այս մարդկանց 10,5 տոկոսը ստացել է AIT: AIT-ի ներգործության ժամանակ նկատվել է ասթմայի զարգացման զգալի նվազում:  Ալերգենային յուրահատուկ իմունոթերապիան ավելի մեծ արդյունք է ունեցել կրտսեր տարիքային խմբերում: Այս եզրակացությունը հաստատում է ընթացիկ հանձնարարականները հիվանդության վաղ փուլերում AIT-ով պատճառահետեւանքային բուժում սկսելու մասին:

«Մեր հետազոտությունը հաստատում է այն ենթադրությունը, որ AIT-ի միջոցով բուժումը կարող է կանխել ասթմայի թեթեւ ձեւից ավելի ծանրին զարգացումը»,- նշում են հեղինակները:



© NEWS.am Medicine