Ամերիկյան FDA-ն հավանություն է տվել վաղաժամ ծննդաբերությունները կանխարգելող դեղամիջոցին

09:47   14 սեպտեմբերի, 2019

Նոր դեղամիջոցի հիմքում հիդրոքսիպրոգեստերոնկապրոատն (HPC) է։

Գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Սաադը հայտարարել է, որ Aspen ընկերությունը FDA-ի կողմից նոր դեղամիջոցը օգոստոսի սկզբից օգտագործելու թույլտվություն է ստացել։ Նրա խոսքերով, Aspen-ը կարտադրի այն ու կվաճառի շուկայում իր գործընկերոջը եւ կտարածի Միացյալ Նահանգներում, որտեղ նա ներկայացուցչություն չունի։

Մոտ 56 երկրներում աշխատող Aspen-ը ավելի վաղ հայտարարել էր , թե ծրագրում է ավելի ակտիվորեն աշխատել Միացյալ Նահանգների շուկայում՝ կանանց առողջության համար մատակարարելով իր արտադրանքը, ինչպիսին են, օրինակ, կոնյուգացված էստրոգենները, որոնք օգտագործվում են դաշտանադադարի դեպքում հորմոնալ թերապիայի համար։



© NEWS.am Medicine