Գիտնականները գտել են մազերը քիմիաթերապիայի ժամանակ պաշտպանելու միջոց

14:11   14 սեպտեմբերի, 2019

Գիտնականները քիմիաթերապիայի ժամանակ մազաթափությունից պաշտպանվելու նոր միջոց են հայտնաբերել. դա կօգնի կանխել մազաթափությունը քաղցկեղը բուժելիս։

Ինչպես ասվում է MedicalXpress-ի մամուլի ամփոփագրում, հետազոտողներն օգտագործել են CDK4/6 ինհիբիտորներ, որոնք արգելակում են բջիջների բաժանումը՝ ֆոլիկուլների վրա թունավոր ազդեցություն չգործելով։ Միեւնույն ժամանակ, մազերը դառնում են պակաս ընկալունակ տաքսանների հանդեպ՝ հակաուռուցքային միջոցներ, որոնք հաճախ կիրառվում են կաթնագեղձի քաղցկեղի դեմ պայքարում։

Տաքսաններն ազդում են ցողունային բջիջների վրա մազարմատների մոտ, որոնցից առաջ են գալիս հատուկ բաժանվող բջիջներ։ Սակայն գիտնականները մինչեւ այժմ չգիտեն այդ դեղամիջոցների պատճառով ֆոլիկուլների վնասվելու ճշգրիտ մեխանիզմը։ Նաեւ հայտնի չէ, թե ինչու պացիենտներից ոմանք ավելի շատ մազ են կորցնում, քան մյուսները, թեեւ դեղամիջոցը նույն չափաբաժնով են ստանում։



© NEWS.am Medicine