Բացահայտվել է քաղցկեղային ուռուցքների տարածման մեխանիզմը

09:46   16 սեպտեմբերի, 2019

Վանդերբիլտի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները բացահայտել են քաղցկեղային ուռուցքների տարածման նոր մեխանիզմը. նրանք պարզել են, որ քաղցկեղային բջիջները մարդու այլ հյուսվածքներ եւ օրգաններ միգրացիայի համար ընտրում են պակաս էներգածախս ուղի

MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ քաղցկեղային բջիջները, ինչպես պարզել են գիտնականները, նախընտրում են միջբջջային մատրիքսում տեղաշարժվել լայն, այլ ոչ թե նեղ տարածքներով: Մետաստազների ձեւավորման գործում կարեւոր գործոն է էներգիայի ծախսը եւ մետաբոլիզմը: Գիտնականների խոսքով՝ այս հայտնագործության շնորհիվ կարելի է կանխատեսել, թե բջիջներն ինչ ուղիներով կտեղաշարժվեն եւ անգամ կազմել դրանց շարժման քարտեզները:

Քաղցկեղի տարածման ժամանակ արտաբջջային մատրիքսը դառնում է անկազմակերպ, առաջանում են ծակոտիներ եւ նեղ ուղիներ՝ մինչեւ 30 միկրոմետր լայնությամբ: Երբ քաղցկեղային որոշ բջիջներ տեղաշարժվելու համար ծակոտիներ եւ «միկրոուղիներ» են ձեւավորում, մյուսները դրանք օգտագործում են արագ տեղաշարժվելու եւ տարածվելու համար:

Սրանով է պատճառաբանվում, թե ինչու են մատրիքսային մետաղապրոտեինազի ինհիբիտորները ոչ միշտ արդյունավետ քաղցկեղի վերջին փուլում տարածման դեմ: «Միկրոուղիներով» բջիջների տեղաշարժման մեխանիզմները հասկանալը, հնարավոր է, կօգնի թերապիայի նոր մեթոդների մշակմանը:



© NEWS.am Medicine