Ո՞ր դիքերով քնելն է վտանգավոր

10:54   16 սեպտեմբերի, 2019

Կողքի քնելը վնասակար է ողնաշարի համար, իսկ փորի վրա քնելը մեծացնում է ներորովայնային ճնշումը, հայտարարել է Ղրիմի առողջապահության նախարարության արտահաստիքային գլխավոր սրտաբան Վալերի Սադովոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնագետի խոսքով՝ լավագույն տարբերակը մեջքի վրա քնելն է: Նա հավելել է, որ քնելու համար ամենավտանգավոր դիրքը նստած քնելն է:

«Նստած դիրքը վատ է ազդում սրտի վրա, մեծացնում է ներորովայնային ճնշումը, դրա հետեւանքով այտուցներ են առաջանում: Սա հղի է երակների լայնացմամբ եւ թրոմբոզով»,- ընդգծել է Սադովոյը:

Դրանից բացի, սրտաբանը նշել է ցերեկը քնելու օգուտի մասին: Բժիշկը նշել է, որ նման հանգստի շնորհիվ նվազում է սրտային հիվանդությունների հավանականությունը եւ առաջանում է առույգության զգացում: Սադովոյը նաեւ խորհուրդ է տվել ապահովել քնի ժամերի բավարար քանակություն:

«Ութժամյա հանգիստ՝ ահա որն է իսկապես հասանելի եւ հաձնարարելի»,- եզրափակել է բժիշկը:



© NEWS.am Medicine