Բռնցքամարտի նույնիսկ ամենապարզ մարզումները վտանգավոր են. հետազոտություն

20:31   16 սեպտեմբերի, 2019

Բռնցքամարտի նույնիսկ ամենապարզ մարզումները վտանգավոր են, դրանք կարող են լուրջ վնաս հասցնել գլխուղեղին: Այս մասին զգուշացնում են Սթիրլինգի համալսարանի գիտնականները:

The Daily Mail-ը նշում է, որ սպարինգից 9 րոպե անց գիտնականները վերլուծել են 20 սիրողական մարզիկների վիճակը, որոնք զբաղվել են դասական եւ թայլանդական բռնցքամարտով:

Կրկնակի ստուգումն անցկացվել է մեկ ժամ անց: Պարզվել է, որ սպիրինգից հետո մկանների եւ ուղեղի կապի ցուցանիշները նվազել են 6%-ով, իսկ հիշողության թեստերում ցուցանիշները նվազել են 52%-ով: Դա վկայում է գլխուղեղի վնասվածքի մասին: Իհարկե, ոչ բոլոր ցուցանիշներն են մեկ օր անց կարգավորվում:

Գիտնականները դեռեւս չգիտեն՝ արդյոք սպիրինգի նկատմամբ անվտանգ շեմ կա, եւ այդ պատճառով  խորհուրդ են տալիս խուսափել դրանից:

Նյարդաբաններն իրենց հերթին խոսում են գլխին հարված ստանալու եւ դեմենցիայի զարգացման բարձր ռիսկի միջեւ կապի մասին: Հետաքրքիր է, որ ռիսկը մեծանում է ոչ միայն լրիվ ցնցումից հետո. բավարար է ոչ մեծ վնասվածքը: Այդ հարցում առանցքային գործոն է քրոնիկական վնասվածքը: Այդ խնդրի հետ հաճախ բախվում են ռեգբիստները, բռնցքամարտկներն ու այլ կոնտակտային սպորտաձեւերով զբաղվող մարդիկ: Ֆուտբոլը եւս կարող է վտանգավոր լինել, քանի որ հաճախ խաղացողները գնդակով հարված են ստանում գլխին: 



© NEWS.am Medicine