10-ամյա աղջիկը մահացել է գետում ստացած վարակից

16:30   17 սեպտեմբերի, 2019

ԱՄՆ Տեխաս նահանգից 10-ամյա Լիլի Ավանտը մահացել է Բրազոս գետում լողալուց հետո, որտեղ նա մահացու վտանգավոր վարակ է ստացել:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ աղջիկը գետում լողալուց հետո տուն է վերադարձել եւ գլխացավ ու բարձր ջերմություն է ունեցել: Հաջորդ օրը նրա վիճակն ավելի է վատացել, իսկ երրորդ օրը աղջկան հոսպիտալացրել են, նա գիտակից վիճակում է եղել, սակայն չի կարողացել խոսել:

Բժիշկների խոսքով՝ աղջիկը վարակվել է Naegleria Fowleri վիրուսով:

«Այդ գետը Լիլիի տան մոտ է գտնվում: Նա ամեն օր լողում էր գետում: Այն օրը, երբ նա ստացել է այդ վարակը, գետում մոտ 40 մարդ է եղել»,- ասել է աղջկա հարազատներից մեկը:

Բժիշկները որոշել են աղջկան արհեստական կոմայի մեջ գցել, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել:

Նշենք, որ ԱՄՆ-ում 1962 թվականից ի վեր նման 145 դեպք է գրանցվել: 



© NEWS.am Medicine