Google-ը ծրագրում է օգտատերերին զերծ պահել կասկածելի բժշկական տեղեկատվությունից

19:30   17 սեպտեմբերի, 2019

2019թ․ հոկտեմբերի 1-ից Google-ը մտցնում է առողջապահության եւ բուժման մեթոդների ոլորտում ծառայությունների գովազդման նոր քաղաքականություն։ Կարգելվի գովազդել փորձնական եւ չգրանցված այն դեղամիջոցները, որոնք չունեն գիտականորեն ապացուցված բազա։

Google-ի ներկայացուցիչները նշում են, որ այդ նորամուծության նպատակը օգտատերերին պաշտպանելն է այն բուժման մեթոդներից, որոնց արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցված չէ, եւ որոնք տեսականորեն կարող են վտանգավոր լինել պացիենտների համար։

Արգելքը կվերաբերի նաեւ բուժման փորձնական մեթոդներին, որոնց օգտագործման բավարար փորձ դեռեւս չկա՝ կլինիկական պրակտիկայում համատարած ներդնելու համար, նույնիսկ եթե դրանք հիմնված են գիտական սկզբունքների վրա եւ ինչ-որ հետազոտություններ են անցել։

Արգելքները կվերաբերեն նաեւ ցողունային բջիջների եւ գենետիկ թերապիայի հիման վրա բուժման գիտական ապացույց չունեցող մեթոդների գովազդին։



© NEWS.am Medicine