Ձվերն անվնաս են սրտի եւ անոթների համար. հետազոտություն

21:38   17 սեպտեմբերի, 2019

Սննդի մեջ ձվերի կանոնավոր օգտագործումը չի հանգեցնում օրգանիզմում սրտի եւ անոթների համար վտանգավոր ճարպերի ավելցուկի, պարզել են Տեխասի համալսարանի գիտնականները։

Այդպիսով, կարելի է եզրակացնել, որ ձվերն անվնաս են սրտի եւ անոթների համար, բայց շատ կարեւոր է, թե ինչպես են դրանք պատրաստված։ Օրինակ, եթե ձուն տապակվի կարագով կամ այն ուտեն տապակած բեկոնով, աթերոսկլերոզի առաջացման վտանգը կբարձրանա։

Ապացուցվել է նաեւ, որ ձվերի օգտագործումն առանց վնասակար հավելումների «էական բացասական ազդեցություն չի գործում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա»։

Ավելին, Clinical Nutrition  ամսագրում լույս է տեսել հետազոտություն, որը ցույց է տվել ձվերի բացարձակ օգտակարությունը։ Գիտնականների խոսքով՝ ձվերի կանոնավոր օգտագործումը փրկում է տարիքային մակուլյար դեգեներացիայի առաջացումից. դա 50-ից բարձր տարիքի մարդկանց մոտ տեսողության կորստի ամենատարածված պատճառն է։



© NEWS.am Medicine