Ուղեղին որքա՞ն ժամանակ է հարկավոր ոգելիցից հետո վերականգնվելու համար

22:42   18 սեպտեմբերի, 2019

Ուղեղը շատ ժամանակ է պահանջում ոգելիցի գործածումիօց հետո վերականգնվելու համար, ուստի շաբաթական անգամ մեկ անգամ խմելը կարող է վտանգավոր լինել, պարզել են Գերմանիայի Հոգեկան առողջության կենտրոնական ինստիտուտի հետազոտողները:

Ալկոհոլի ազդեցությամբ ուղեղի սպիտակ նյութում սկսվում են դեգեներատիվ պրոցեսներ: Պարզվել է, որ ալկոհոլ գործածելուց հետո նույնիսկ մեկ ամսում ուղեղը չի հասցնում լիովին վերականգնվել. գլխուղեղում բորբոքային պրոցեսները շարունակվում են սթափ կյանք սկսելուց հետո նվազագույնը 6 շաբաթ:

Գիտնականները հետազոտություն են կատարել մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ, որոնք երկար ժամանակ ալկոհոլը չարաշահել են: Այս կամավորների մի մասը հրաժարվել է ոգելիցի գործածումից:

Նրանց զննմամբ պարզվել է, որ ոգելիցից հրաժարվելուց հետո մի քանի շաբաթ անց նյարդային համակարգի վնասվածքն անգամ ավելի ուժեղ էր, քան այն շրջանում, երբ խմում էին: Գիտնականների խոսքով՝ ալկոհոլային քաղցի (աբստինենցիայի) դեպքում ուղեղում զարգանում է բորբոքային ռեակցիա. սա է օրգանիզմի պատասխան ռեակցիան ալկոհոլի երկարատեւ եւ չափից ավելի գործածմանը:

Գիտնականները նույնիսկ այն մարդկանց են խորհուրդ տալիս հետեւել ալկոհոլի գործածումից խուսափելու երկարատեւ շրջաններին, որոնք ժամանակ առ ժամանակ են ոգելից խմում, նաեւ ալկոհոլ չգործածել ավելի հաճախ, քան 6-7 շաբաթը մեկ:



© NEWS.am Medicine