Վիագրայից ալերգիայի պատճառով տղամարդը ստիպված է եղել անդամահատել սեռական օրգանները

23:48   19 սեպտեմբերի, 2019

Վիագրայից անսպասելի ալերգիկ ռեակցիան հանգեցրել է սեռական օրգանների անդամահատմանը: Medicaldaily.com-ի հաղորդմամբ՝ պացիենտի մոտ, ում անունը չի նշվում, պատրաստուկն ընդունելուց հետո արյան հոսքի խանգարում է սկսվել: Բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա սեռական օրգանները:

Ինչպես նշում է Americaru-ն, վիագրան ու դրա չպատենտավորված տեսակներն իսկապես կարող են լուրջ կողմնակի էֆեկտներ առաջացնել:

Մթերքների եւ դեղորայքի հսկողության հարցերով ամերիկյան գործակալության հաղորդմամբ՝ 2017 թվականից գրանցվել է նման 279 դեպք, ընդ որում՝ 28-ը մահվան ելքով:

Տղամարդկանց մի մասի մոտ նկատվել է սեռական օրգանների շրջանում այտուցվածություն եւ ցավ, էրեկցիան տեւել է շատ երկար եւ ցավոտ, տեսողական եւ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել:

Այդ պատրաստուկը կարող է հակացուցված լինել մի շարք հիվանդությունների դեպքում, այդ պատճառով դրա ընդունումից առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:     



© NEWS.am Medicine