Ո՞ր պացիենտներին է կարելի ասպիրին ընդունել սրտային հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար

15:04   20 սեպտեմբերի, 2019

Սրտանոթային հիվանդությունները կանխելու համար ասպիրինի ընդունումը կարող է մի շարք կողմնակի էֆեկտների զարգացման հանգեցնել: Որոշ պացիենտների համար օգտակարությունը գերազանցում է ցանկացած ռիսկ, սակայն ասպիրինի նշանակումից առաջ անհրաժեշտ է վերլուծել օգուտ-վնաս հարաբերակցությունը՝ պնդում են նորզելանդացի գիտնականները:

Տասնամյակներ շարունակ պացիենտներին խորհուրդ էր տրվում սրտային հիվանդությունների պրոֆիլակտիայի համար քիչ քանակությամբ ասպիրին ընդունել, սակայն այս տարի սրտաբանների ամերիկյան խումբն ու սրտաբանական ամերիկյան ասոցիացիան փոփոխություններ կատարեցին:

Ասպիրինի ամենօրյա պրոֆիլակտիկ ընդունումը նախկինի պես խորհուրդ է տրվում ինֆարկտից, ինսուլտից կամ սրտի բաց վիրահատությունից հետո: Սակայն ասպիրինի՝ արյունը ջրիկացնող հատկությունը կարող է արնահոսություն առաջացնել, շատ առողջ պացիենտների մասնագետները խորհուրդ են տվել ռիսկի չդիմել:
Օքլենդի համալսարանից նորզելանդացի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Annals of Internal Medicine-ում, այլ եզրակացություն է արվել՝ ասպիրինի ընդունման առավելությունները կարող են շատ պացիենտների մոտ գերազանցել ռիսկերը առանց սրտանոթային հիվանդությունների ախտորոշման, սակայն անհրաժեշտ է օգուտ-վնաս հարաբերակցության մասնագիտացված վերլուծություն անցկացնել:

Հետազոտողները վերլուծել են 30-79 տարեկան 245 028 մարդու (նրանցից 43,6%-ը՝ կանայք) տվյալներ, որոնք չեն ունեցել վերհուշությունում սրտանոթային հիվանդություններ: Նպատակը եղել է մարդկանց հայտնաբերումը, որոնց ասպիրինը մեծ հավանականությամբ «մաքուր օգուտ» է տվել:

Արդյունքների համաձայն՝ վերհուշությունում առանց սրտանոթային հիվանդությունների տղամարդկանց 12,1%-ն ու կանանց 2,5%-ը «մաքուր օգուտ»  են ստացել: Եթե սրտանոթային հիվանդությունների մեկ դեպքը դիտարկենք երկու ընդարձակ արնահոսությանը համարժեք, ապա «մաքուր օգուտ»  կստանան կանանց 21%-ն ու տղամարդկանց 41%-ը:

Հետազոտողները եզրակացության են եկել, որ ասպիրինի գերակայությունը գերազանցում է արնահոսություններից վնասը, եթե մեկ արնահոսությունից մահվան ռիսկը համարժեք համարենք հոսպիտալացման կամ միոկարդի ինֆարկտից մահվան ռիսկերին:  



© NEWS.am Medicine