Ի՞նչ վտանգներ են թաքնված ատամների իմպլանտներում

11:42   20 սեպտեմբերի, 2019

Մանրէազերծ իմպլանտների մակերեսի վրա առկա են ոչ օրգանական միացությունների իմպրենգացիայի հետքեր եւ մեծ քանակությամբ կողմնակի քիմիական տարրեր, ինչը հանգեցնում է պերիիմլանտիտի զարգացմանը: Այս մասին ասվում է Սիբիրի դաշնային համալսարանի եւ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Հյուսիսի բժշկական խնդիրների ինստիտուտի նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է «Ստոմատոլոգիա» ասմագրում:

Մասնագետները գնահատել են 3 տարբեր արտադրողների տարբեր մակերեսով իմպլանտների մորֆոլոգիական եւ տարրային կազմը: Պարզվել է, որ պերիիմլանտիտ ախտորոշմամբ փորձնական իմպլանտների մակերեսը խիստ աղտոտված է քիմիական տարրերով, ընդ որում, այնպիսի տարրերով, ինչպես օրինակ՝ ածխածին (C), ֆոսֆոր (P), ծծումբ (S), սիլիցիում (Si) եւ այլն, որոնք ձեւավորվել են մակերեսի վրա բորբոքման ժամանակ:

Մասնագետները նշում են, որ լազերով մշակումը թույլ է տալիս նվազեցնել փորձնական իմպլանտների մակերեսի աղտոտվածության մակարդակը:

«Հնարավոր է, որ լազերի ազդեցությունը թույլ է տալիս ոչ միայն մանրէներից թունազերծել մակերեսը, այլ նաեւ մաքրել կողմնակի միացություններից, որոնք կարող են օրգանիզմի կողմից իմունային պատասխան առաջացնել, ինչն էլ իր հերթին կարող է ազդել պերիիմպլանտիտի բուժման անբարենպաստ կանխատեսման վրա»,- գրում են հեղինակները:  



© NEWS.am Medicine