Երկու քույր տարբեր երկրներում մահացել են նույն օրը նույն ախտորոշումից

18:20   19 սեպտեմբերի, 2019

54-ամյա Ամանդա Ուիլյամսը եւ 57-ամյա Ժաքլինը մահացել են նույն օրը նույն ախտորոշումից։ Ամանդան եւ Ժաքլինը հարազատ քույրեր էին եւ մահվան օրը գտնվում էին տարբեր երկրներում։

Ինչպես ներկայացնում է Metro պարբերականը, սեպտեմբերի 5-ին Ամանդան պատրաստվում էր թռչել անգլիական Շեփշեդ քաղաքից (Լեսթերշիր կոմսություն) գերմանական Ինհոլշտադտ՝ այցելելու Ժաքլինին, որը ծայրահեղ վիճակում գտնվում էր հիվանդանոցում։

Սակայն թռչել նա չհասցրեց. այդ օրը նրա ինքնազգացողությունը վատացավ։ Անգիտակից վիճակում նրան գտել է հերթապահ բուժքույրը եւ փորձել նրան սիրտ-թոքային վերակենդանացում անել։ Ամանդային տարել են Գլենֆիլդի հիվանդանոց եւ միացրել կենսապահովման սարքին։ Բայց շուտով նա մահացել է ուղեղի արնազեղումից։

Այդ նույն օրը Ինհոլշտադտում մահացել է նաեւ Ժաքլինը՝ նույնպես ուղեղի արնազեղումից։

Ամանդայի 34-ամյա դուստրը՝ Քելի Այքենսը, տեղեկացրել է, որ ընտանիքը պայմանավորվել է գերմանական իշխանությունների հետ Ժաքլինի մարմինը տեղափոխել Գերմանիայից եւ նախատեսում է կազմակերպել երկու թաղում։

Հետաքրքիր է, որ քույրերի հարազատները չեն ցանկանում, որպեսզի միջոցառումը տխուր լինի. նրանք ծրագրում են կազմակերպել երաժշտություն եւ պարեր, քանի որ դա կցանկանային Ամանդան եւ Ժաքլինը։



© NEWS.am Medicine