ԱՄԲ-ն մեծացնում է հեստացիոն դիաբետի եւ պրեէկլամպսիայի զարգացման ռիսկը. հետազոտություն

20:19   20 սեպտեմբերի, 2019

Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) մեծացնում է կանանց մոտ հեստացիոն դիաբետի եւ պրեէկլամպսիայի զարգացման ռիսկը՝ զգուշացնում են Սալոնիկի (Հունաստան) Արիստոտելի անվան համալսարանի գիտնականները: 

Նրանք պարզել են, որ ԱՄԲ-ի միջոցով երեխա ունեցած կանայք 50%-ով ավելի հաճախ են բախվում հեստացիոն դիաբետի ռիսկի հետ, քան նրանք, ովքեր երեխա են ունեցել առանց օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների:

Գիտնականները դեռեւս հստակ չգիտեն՝ կոնկրետ ինչ մեխանիզմներով է ԱՄԲ-ն մեծացնում հեստացիոն դիաբետի զարգացման ռիսկը: Հնարավոր է, որ խնդիրը ոչ թե ԱՄԲ-ն է, այլ պացիենտի մոտ առկա խնդիրները, որոնց պատճառով նա չէր կարողանում հղիանալ:

Չի կարելի նաեւ բացառել, որ հեստացիոն դիաբետի բարձր ռիսկը կարող է կապ ունենալ անպտղության բուժման ժամանակ կիրառվող հորմոնների ժայթքման հետ:

Հեստացիոն դիաբետը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել, այդ թվում նաեւ հղիների մոտ վտանգավոր պրեէկլամպսիայի կամ զարկերակային բարձր ճնշման, ինչպես նաեւ մեռելածնության: Դիաբետ նկատվում է ամեն 20-րդ հղիի մոտ, սակայն հետագայում մոր եւ նրա երեխայի համար մեծանում է երկրորդ տեսակի սովորական դիաբետի ռիսկը:   



© NEWS.am Medicine