Գիտնականները մազաթափությունը դադարեցնող գլխարկ են ստեղծել

20:30   23 սեպտեմբերի, 2019

Վիսկոնսինի համալսարանի գիտնականները ստեղծում են գլխարկ, որը էլեկտրական հոսանքներով խթանում է գլխամաշկը եւ օգնում է տղամարդկանց ճաղատացման դեմ պայքարել։

The Daily Mail-ը հայտնում է, որ գլխարկի նախատիպն արդեն օգտագործել է մեկ տղամարդ՝ առաջատար հետազոտողի հայրը, եւ մեկ ամսվա ընթացքում նրա մազերը կրկին սկսել են աճել։ Ճիշտ է, ամենայն հավանականությամբ, այդ գլխարկը կօգնի միայն նոր ճաղատացածներին, քանի որ այն չի կարող մազերի նոր ֆոլիկուլներ ստեղծել, այլ միայն կարթնացնի «քնածներին»։

Առնետների վրա կատարված հետազոտությունները, իրենց հերթին, ցույց են տվել, որ այդ սարքն իր արդյունավետությամբ կարող է համեմատվել ճաղատացման դեմ դեղամիջոցների հետ, իսկ երբեմն նույնիսկ գերազանցել դրանց։ Ընդ որում, կողմնակի հետեւանքներ եւ ոչ հաճելի զգացողություններ չեն գրանցվել, էլեկտրական խթանումը համարյա չի զգացվում։

Գենետիկ դեֆեկտների պատճառով մազերից զրկված կենդանիների մեջքին սոսնձել են խթանիչ ժապավեն, որը գլխարկի հիմնական մասն է։ Արդյունքում կենդանիների մոտ 2 մմ մազ է աճել ժապավենի տակ։ Մինոկսիդիլի (մազերի աճի խթանիչ) օգտագործումից 1 մմ աճ է տեղի ունեցել։ Ավելին, փորձաքննվողների մազերի խտությունը 3 անգամ ավելացել է։

Դրական արդյունք է գրանցվում այն բանի հաշվին, որ սկսում են արտադրվել բնական խթանիչներ, որոնք նման են կերատինոցիտներին եւ անոթների էնդոտելիային։

Շատ կարեւոր է այն, որ այդ գլխարկը բոլորովին ինքնավար է՝ էլեկտրականությունն առաջանում է նյութերի շփման հաշվին (տրիբոէլեկտրական էֆեկտ)։

 



© NEWS.am Medicine