Ֆրանսիացի հետազոտողները ստեղծում են աշխարհում ամենահզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սքաները

15:10   24 սեպտեմբերի, 2019

 Ֆրանսիացի հետազոտողները ստեղծում են աշխարհում ամենահզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) սքաները, որը կօգտագործի կապույտ կետի քաշով սուպերմագնիս եւ թույլ կտա կատարել այնպիսի հիվանդությունների վաղ ախտորոշում, ինչպիսին է Պարկինսոնի հիվանդությունը։

«Մենք կարող ենք հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում, եւ, հետեւաբար, ավելի ճշգրիտ վերահսկել այն»,- Reuters-ին ասել է  նախագծի գիտական ղեկավար Նիկոլաս Բոուլանթը։

ՄՌՏ-ն թույլ կտա բժիշկներին տեսնել, թե ուղեղի որ հատվածներն են ախտահարվել։ Տեխնոլոգիան օգտագործում է ուժեղ մագնիսային դաշտեր եւ ռադիոալիքներ մանրամասն պատկերներ ստանալու համար։

Սքաները, որ ստեղծում են ֆրանսիացի հետազոտողները Iseult նախագծի շրջանակում, ներառում է նոր սուպերմագնիս՝ ցիլինդրի ձեւով, որը շատ ավելի ծանր է արդեն օգտագործվողից։

Սուպերմագնիսն ունի 5 մետր երկարություն եւ 5 մետր տրամագիծ, քաշը 130 մետրիկական տոննա է՝ կապույտ կետի քաշին։

Հետազոտողները հավաստիացնում են, որ սարքավորումը թույլ կտա ստանալ ուղեղի պատկերներ հարյուր անգամ ավելի մանրամասն, քան ներկա ՄՌՏ-ները։ Սարքը դեռեւս մշակման փուլում է, եւ ակնկալվում է, որ կթողարկվի 2020 թվականի վերջին կամ 2021-ի սկզբին։

Iseult նախագիծը գիտնականներին նաեւ թույլ կտա «ավելի լավ հասկանալ ուղեղը եւ թե ինչպես է այն աշխատում, ուսումնասիրել բնութագրերը, որոնք առանձնահատուկ են մարդկային ցեղի համար»,- ավելացրել է Բոուլանթը։



© NEWS.am Medicine