Կարելի՞ է հղիության ժամանակ հանգստանալու մեկնել

19:10   30 հունիսի, 2014

Շատերին հետաքրքրում է, արդյո՞ք հղիներին կարելի է մեկնել ամռանը հանգստանալու՝ օրինակ, ծովափ։ Ոչ միայն կարելի է, այլեւ շատ օգտակար է, կարծում է մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին։

Այսպիսով, հղիներին հանգստի մեկնելը հակացուցված չէ՝ բայց ցանկալի է դա անել մինչեւ հղիության 7-րդ ամիսը, քանի որ 7-րդ ամսից հետո ճնշման եւ կլիմայի փոփոխությունների պատճառով տարատեսակ խնդիրների առաջանալու հավանականությունը մեծանում է։

Ի՞նչ է պետք անել՝ ճամփորդության մեկնելուց առաջ

Եթե հղիության ժամանակ ինչ-որ տեղ մեկնելու ցանկություն կա, առաջին հերթին պետք է այցելել հղիությունը վարող բժիշկին։ Նա կզրուցի կնոջ հետ, անհրաժեշտության դեպքում կնշանակի հետազոտություններ, որոնց հիման վրա պարզ կլինի, կան արձակուրդի մեկնելու համար հակացուցումներ, թե ոչ։ Եթե հակացուցումներ չկան, կարելի է հանգիստ մեկնել հանգստանալու։

Ե՞րբ է հանգստի մեկնելը հակացուցված

Ճամփորդելը եւ քաղաքից հեռու գնալը հակացուցված է, եթե հղիությունը բարդություններով է ընթանում եւ եթե կա վիժման վտանգ։ Այդ պատճառով, որեւէ տեղ մեկնելուց առաջ պետք է անպայման ստանալ բժիշկի թույլտվությունը։

Ի՞նչ է հղիին պետք ունենալ պայուսակում՝ ճանապարհ ընկնելիս

Առաջին հերթին, պետք է անպայման ունենալ

Այլ խորհուրդներ

Ի՞նչ է կարելի անել ծովափում

Ծովափ գնալիս արեւից պետք է անպայման մաշկը պաշտպանել արեւապաշտպան միջոցների օգնությամբ, իսկ գլխին ցանկալի է գլխարկ կրել։ Ինչպես նշեց Պավել Սոցկին, ցանկալի է արեւապաշտպան քսուքներն ընտրել հղիների համար նախատեսված կոսմետիկայի շարքերից, քանի որ դրանք ավելի քիչ են քիմիական նյութեր պարունակում։

Լողալ ծովում ոչ միայն կարելի է, այլեւ շատ օգտակար է, քանի որ լողը պնդացնում է իմունային համակարգը եւ մարզում է շնչառական համակարգը, նշեց մանկաբարձ-գինեկոլոգը։ Սակայն ջրում երկար ժամանակ գտնվել եւ սառը ջուրը մտնել խորհուրդ չի տրվում։ Բացի այդ, ափից հեռու հղիներին չարժե լողալ, քանի որ նրանց մոտ ջղաձգությունների առաջացման հավանականությունը ավելի բարձր է, եւ այդ պատճառով կարող են տարբեր խնդիրներ առաջանալ։

Ինչ վերաբերվում է ջրամբարներում լողալուն, խորասուզվել այնտեղ խորհուրդ չի տրվում. քանի որ այնտեղ կարող են տարատեսակ հարուցիչներ լինել, որոնք կարող են քթով եւ բերանով օրգանիզմ ներթափանցել եւ խնդիրներ առաջացնել։



© NEWS.am Medicine