Հայաստանում մեկնարկում է շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիրը

16:21   27 սեպտեմբերի, 2019

Հայաստանում մեկնարկում է շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Այս պահին մարզերից բջջային և IP հեռախոսակապով 103 զանգահարելու դեպքում քաղաքացին միանում է Երևանի ՇՕ կայանին (բացի Վիվասելի բաժանորդներից), որը սակայն չի սպասարկում մարզերի կանչերը, այլ ուղղակի քաղաքացուն է փոխանցում մարզի տվյալ կայանի հեռախոսահամարը, և քաղաքացին ստիպված է լինում կատարել երկրորդ զանգը մարզային համապատասխան կայան, ինչը երկարացնում է կանչի ընդունման և սպասարկման ժամանակը:

Պիլոտային ծրագրի շրջանակներում Աշտարակի, Աբովյանի, Արարատի, Արտաշատի և Վաղարշապատի ՇՕ կայանների բոլոր կանչերը կգան Երևանի ՇՕ կայան, որտեղից առանց հավելյալ զանգի անհրաժեշտության կփոխանցվեն համապատասխան կայան:

Ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո այն կտարածվի ամբողջ երկրի վրա:



© NEWS.am Medicine