Գերմանիայում մի քանի մարդ մահացել է լիստերիայով վարակված երշիկից

21:57   5 հոկտեմբերի, 2019

Հեսենում երկու տարեց մարդ մահացել է Wilke Wurstwaren ընկերության արտադրության երշիկի օգտագործումից հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով գերմանական ԶԼՄ-ներին։

Նշվում է, որ  մսամթերքները վարակված էին լիստերիայով։ Պարբերականի տեղեկատվությամբ՝ այս երկու մահերի կապը եւ վարակման եւս 37 դեպքերն այդ ընկերության արտադրանքի պատճառով ապացուցել են Ռոբերտ Կոխի ինստիտուտում։

Հինգշաբթի Wilke-ը հայց է ներկայացրել սնանկության ընթացակարգ սկսելու մասին, տեղեկացնում է Spiegel ամսագիրը։ Ընկերությունը Գերմանիայում աշխատել է ավելի քան 80 տարի։

Ինչպես տեղեկացնում է NOS հեռուստատեսային ցանցը, վերջին երկու տարում լիստերիոզի պատճառով երկրում մահացել է երեք մարդ, իսկ մի կին վիժել է։ Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով՝ մանրէով վարակումը տեղի է ունեցել Offerman ընկերության մսամթերքի օգտագործումից, գրանցվել է լիստերիոզով հիվանդության 20 դեպք։ Նշվում է նաեւ, որ ուրբաթ մթերային մի շարք ցանցեր սկսել են վաճառքից հետ կանչել նրա արտադրանքը։

Լիստերիոզը մարդու եւ կենդանիների վարակիչ հիվանդություն է, որն առաջ է գալիս Listeria տեսակի պաթոգեններից։ Այն բնութագրվում է վարակի բազմաթիվ աղբյուրներով եւ պահեստարաններով, հարուցչի փոխանցման ուղիների ու գործոնների տարատեսակությամբ, կլինիկական դրսեւորումների պոլիմորֆիզմով, նորածինների եւ իմունադեֆիցիտ ունեցող անձանց բարձր մահացությամբ։



© NEWS.am Medicine