Բջջային հավելվածը լավացնում է ինսուլտ վերապրածների խնամքը

17:37   7 հոկտեմբերի, 2019

ViaTherapy բջջային հավելվածը լավացնում է ինսուլտ վերապրածների խնամքն ու օգնում է բուժանձնակազմին առողջացումն արագացնելու համար հիմնավորված որոշում կայացնել: Արեւելյան Անգլիայի համալսարանի նոր ուսումնասիրության համաձայն՝ այդ հավելվածը մշակվել է ինսուլտից հետո ձեռքի ֆունկցիան վերականգնելու համար:

BMJ Open Quality ամսագրում հրապարակված ծրագրի արդյունքները ցույց են տվել, որ ViaTherapy-ն կարող է լավացնել թերապեւտիկ ծառայությունները, ընդլայնել արագ եւ արդյունավետ բուժման համար թերապիայի լավագույն միջոցների մասին տվյալների հասանելիությունը: Այդպիսով, թերապեւտները կարող են արագ հասանելիություն ստանալ այդ տվյալներին:

Որոշ բժիշկներ նույնիսկ նշել են, որ հավելվածի օգնությամբ մեծացել է թերապիայի ինտենսիվությունը: 



© NEWS.am Medicine